.jpg)
Արսեն Խոջոյանը տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն՝ հետազոտվելու
Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանն այսօր տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Այստեղ նա ևս մեկ անգամ հետազոտություն կանցնի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը.
«Երեխայի վիճակը չէր լավանում, իրեն թույլ էր զգում: Առողջապահության նախարարությունից էլ զանգեցին, ասացին, որ բերենք, նորից հետազոտություններ անցնի»,- ասաց Սվետլաննա Խոջոյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ևս հաստատեցին, որ Արսեն Խոջոյանը բուժհաստատություն է տեղափոխվել իրենց նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Արսենը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Նա ադրբեջանական կողմում էր հայտնվել այս տարվա մարտի 7-ին:
Նախորդող հրապարակում՝ Արսեն Խոջոյանը հոգեբանական խնդիրներ ունի. Վերջին օրերին նա հիվանդանոցում էր