ԱՆ. Գյումրու ծննդատան դեպքը ուսումնասիրվում է
02/06/2014 18:20

ԱՆ. Գյումրու ծննդատան դեպքը ուսումնասիրվում է

Հունիսի 1-ին Գյումրու ծննդատանը ցավալի դեպք է արձանագրվել։ 22-ամյա կնոջ առաջնեկը ծնվել է մահացած, ինչի առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը և անձամբ նախարարը հայտնում են իրենց վշտակցությունը։

Արմեն Մուրադյանն անմիջապես արձագանքել է դեպքին և հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին ու մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը կարճ ժամանակում մանրամասն ուսումնասիրել բոլոր հանգամանքները։ Առաջիկայում նախարարի մոտ կքննարկվեն վերջին շրջանում Գյումրիում արձանագրված դեպքերը, ինչպես նաև Շիրակի մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրները։

Նախարարությունը միաժամանակ անընդունելի է համարում ծննդկանի հարազատների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում բուժաշխատողների նկատմամբ իրականացված բռնությունը։ Նման միջադեպերը խիստ դատապարտելի են և պետք է բացառվեն մեր իրականությունից։

Դեպքը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո և բժշկական սխալի կամ մասնագիտական անփութության առկայության պարագայում մեղավորներն կպատժվեն օրենքի խստությամբ։
  
Նախորդող հրապարակում՝ Վիճաբանություն՝ «Գյումրու» ծննդատանը. Երեխան մահացած է ծնվել

ԱՆ. Գյումրու ծննդատան դեպքը ուսումնասիրվում է