.jpg)
02/06/2014 20:37
Զբոսաշրջիկը բարձրացել է Ռիոյի Քրիստոսի արձանի գլխին ու լուսանկարվել այնտեղ
Ռիո դե Ժանեյրոյում Լի Թոմսոն անունով զբոսաշրջիկը բարձրացել է Հիսուս Քրիստոսի հայտնի արձանի գլխին ու լուսանկարվել այնտեղ: Արձանն ունի մոտ 38մ բարձրություն և Թոմսոնը դրա վրա բարձրանալու համար թույլտվություն է ստացել Ռիոյի իշխանություններից:
«Վերևում շոգ էր, վատ զգալու աստիճան խաղաղ ու կար մի տեսակ ճնշող զգացողություն»,- իջնելուց հետո տպավորություններով է կիսվել Թոմսոնը:



