Դավիթ Մուրադյանն ընտրվեց թատերականի ռեկտոր
02/06/2014 14:58

Դավիթ Մուրադյանն ընտրվեց թատերականի ռեկտոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել միակ թեկնածու գրող, կինոգետ, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

Նա ընտրվեց 19 կողմ, 1 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել Արմեն Մազմանյանի մահվան պատճառով:

Նախորդող հրապարակում՝ Դավիթ Մուրադյանը նշանակվել է Թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար

Դավիթ Մուրադյանն ընտրվեց թատերականի ռեկտոր