.jpg)
Մայիսին ձուն էժանացել է 4.8 տոկոսով
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. մայիսին 2013 թ. մայիսի համեմատ աճել է 1.2%-ով, իսկ 2014 թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ԱՎԾ-ն:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014 թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ձվի 15.8-2.8% գնանկում:
Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.8%-ով: 2014 թ. մայիսին 2013 թ. մայիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 23.0%-ով, իսկ 2014 թ. ապրիլի համեմատ՝ 0.6%-ով:
Ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում 2014 թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.2-0.1% գնանկում: