.jpg)
Ֆաբրեգասը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նոր մրցաշրջանում կարող է համալրել «Չելսին»: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարում անգլիական ակումբներից մեկի հետ և ենթադրվում էր, որ դա «Մանչեսթեր Սիթին» է, սակայն աղբյուրը հայտնում է, որ կիսապաշտպանի ներկայացուցիչը շփվել է «Չելսիի» ղեկավարության հետ: «Արիստոկրատները» Ֆրենկ Լեմպարդին փոխարինող են փնտրում, և Ֆաբրեգասը շատ հարմար տարբերակ է:
Սեսկն ինքն էլ ցանկություն է հայտնել տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն և այդ մասին տեղյակ է պահել կատալոնյան թիմին: «Բարսելոնը» պատրաստ է բաց թողնել Ֆաբրեգասին` 30 մլն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց: