.jpg)
Gangnam Style-ը YouTube-ում դիտվել է ավելի քան 2 միլիարդ անգամ (Տեսանյութ)
Հարավկորեացի երգիչ PSY-ի հանրահայտ Gangnam Style-ը YouTube-ում դիտվել է 2 միլիարդ անգամ և համացանցի համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Հիթային դարձած այդ տեսահոլովակը դիտումների ռեկորդ է սահմանել և մայիսի 31-ի դրությամբ հավաքել էր 2 000 482 732 դիտում:
2013թ.-ին PSY-ը դարձավ առաջին կորեացին, ով արժանացավ հեղինակավոր Billboard Music Awards մրցանակին:
PSY-ի, ում իսկական անունը Պակ Չէ Սան է, հայտնի տեսահոլովակը YouTube-ում էր տեղադրվել 2012թ.-ի հուլիսին: