75 ցենտի համար 7 մարդ է մահացել
02/06/2014 18:12

75 ցենտի համար 7 մարդ է մահացել

New York Daily News-ի փոխանցմամբ՝ Կամբոջայում 7 մարդ է մահացել 75 ցենտին համարժեք գումարը ջրհորից դուրս բերելու ժամանակ:

Սկզբում գումարը դուրս բերելու նպատակով մի տղամարդ է մոտեցել ջրհորին, բայց նա կոմայի մեջ է ընկել ջրհորի հատակին թթվածնի պակասի պատճառով: Երբ գյուղացիները հասկացել են, որ տղամարդու հետ բան է պատահել, նրանք ևս մտել են ջրհորը՝ տղամարդուն  օգնելու համար, բայց նրանց ջանքերն անցել են ապարդյուն. նրանք նույնպես ուշագնաց են եղել և մահացել:

Նշվում է, որ մահացածներից երկուսը եղել են կին:

 

75 ցենտի համար 7 մարդ է մահացել