13-ամյա հնդկուհին բարձրացել է Էվերեստի գագաթը՝ սահմանելով ռեկորդ
02/06/2014 19:44

13-ամյա հնդկուհին բարձրացել է Էվերեստի գագաթը՝ սահմանելով ռեկորդ

Հնդկաստանում 13-ամյա հնդկուհի Մալավաթ Պուրնան դարձել է իգական սեռի ամենաերիտասարդ ներկայացուցիչը, ով բարձրացել է աշխարհի ամենաբարձր գագաթը:

Էվերեստի գագաթը աղջիկը բարձրացել է 52 օրում, իսկ գագաթի ամենաբարձր կետին հասել է մայիսի 25-ին:

BBC–ին տված հարցազրույցում նշել է 13-ամյա Մալավաթն ասել է, թե իր արշավի նպատակն է եղել ոգևորել աղքատ ընտանիքներում ապրող երիտասարդներին և ուսանողներին:

Աղջկա ծնողները մեծ հպարտությամբ են խոսել իրենց դստեր հաջողության մասին, ով դարձել է համաշխարհային ռեկորդի դափնեկիր: Նրանք ցանկություն են հայտնել, որ օրերից մի օր Էվերեստի բարձունքը հաղթահարաշ կտեսնեն նաև իրենց որդուն:

Նշվում է, որ հնդկուհին այս ռեկորդը սահմանել է՝ մասնակցելով Հնդկաստանի կառավարության կողմից իրականացվող սոցիալական ապահովության ծրագրի շրջանակներում, որին մասնակցել է ևս 20 հնդիկ անապահով ուսանող:


 

13-ամյա հնդկուհին բարձրացել է Էվերեստի գագաթը՝ սահմանելով ռեկորդ