.jpg)
Սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնանկում
2014 թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել Է 0.8% գնանկում: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Պարենային ապրանքների` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ, գները նշված Ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ: 2014թ. մայիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը` ներառյալ ոգելից Խմիչք և ծխախոտ, 101.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%:
2014թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.6%):