.jpg)
Հալեպի Նոր Գյուղը դարձյալ հրթիռակոծվել է. Վիրավորվել է 2 հայ
Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Հալեպի տարբեր շրջաններում շարունակվել են հրթիռակոծությունները: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթից:
Հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում մեծ վնաստներ են պատճառել զինյալների օգտագործած գազի տակառներից պատրաստված պայթուցիկները:
Վնասվել են տեղի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ինչպես նաև բազմաթիվ տներ ու խանութներ: Վիրավորների թվում են Ստեփան Արուշանյանն ու Զարեհ Ղազարյանը:
Վիրավորների վիճակը բավարար է, նրանք ստացել են համապատասխան բուժումը:
Նախորդող հրապարակում՝ Հալեպում իրավիճակն ավելի է սրվել. Լուսանկարներ