«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Ռամոսին
02/06/2014 18:28

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Ռամոսին

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստում թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի համար: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թ. և նա ստանում է տարեկան 5,5 մլն եվրո աշխատավարձ: «Արքայական ակումբը» ցանկանում է ևս 2 տարով երկարաձգել համաձայնագրի ժամկետը, ինչպես նաև ավելացնել պաշտպանի աշխատավարձի չափը` հասցնելով 7,5 մլն եվրոյի: Սա նշանակում է, որ Ռամոսն ավելի շատ գումար կվաստակի Իկեր Կասիլյասից, ում հոնորարը կազմում է 6 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Սերխիոն Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
 

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Ռամոսին