Հետաքրքիր վիճակագրական տվյալներ՝ 100 մարդու օրինակով
02/06/2014 20:29

Հետաքրքիր վիճակագրական տվյալներ՝ 100 մարդու օրինակով

Հաճախ տարատեսակ վիճակագրական տվյալները ներկայացվում են այնքան մեծ թվերով, որ դրանց իրական հարաբերակցությունը պատկերացնելը բարդ է լինում: Viralnova.com պարբերականը փորձել է ներկայացնել արդեն իսկ հայտնի վիճակագրությունը, բայց 100 մարդու օրինակով:

Եթե պատկարցնենք, որ աշխարհը բնակեցված է ընդամենը 100 մարդով, ապա կստանանք այսպիսի վիճակագրություն.

Մարդկանց թվաքանակը յուրաքանչյուր մայրցամաքում. Եվրոպա՝ 11, Հյուսիսային Ամերիկա՝ 5, Հարավային Ամերիկա՝ 9, Աֆրիկա՝ 15, Ասիա՝ 60:

49 մարդ կապրեր գյուղական, 51-ը՝ քաղաքային շրջաններում:

Չինարեն կխոսեին մարդկանցից՝ 12-ը, իսպաներեն՝ 5-ը, անգլերեն՝ 5-ը, արաբերեն՝ 3-ը, հինդի՝ 3-ը, բենգալերեն՝ 3-ը, պորտուգալերեն՝ 3-ը, ռուսերեն՝ 2-ը, ճապոներեն՝ 2-ը, այլ լեզուներով՝ 62-ը:

77 մարդ տուն կունենար, իսկ 23-ը կլիներ անտուն:

Ջուր կունենային 87-ը, իսկ 13-ը՝ չէին ունենա:
100 մարդու աշխարհում 33-ը կլինի քրիստոնյա, 22-ը՝ մուսուլման, 14-ը՝ հինդու, 7-ը՝ բուդդիստ, 12-ը՝ որևէ կրոնի չէր պատկանի:

Մարդկանցից 50-ը կլինեին տղամարդ, 50-ը՝ կին:
 

Հետաքրքիր վիճակագրական տվյալներ՝ 100 մարդու օրինակով