Վիլյան տեղափոխվեց «Նյու Յորք Սիթի»
02/06/2014 20:45

Վիլյան տեղափոխվեց «Նյու Յորք Սիթի»

«Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան պայմանագիր է կնքել «Նյու Յորք Սիթիի» հետ` դառնալով ակումբի պատմության ընթացքում առաջին իսպանացի ֆուտբոլիստը: Համաձայնագիրը նախատեսված է 3 տարով: Վիլյան նոր ակումբում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Նյու Յորք Սիթին», որը ստեղծվել է «Մանչեսթեր Սիթի» և «Յանկիզ» ակումբների համատեղ նախագծի շրջանակներում, ԱՄՆ-ի առաջնությունում կսկսի հանդես գալ հաջորդ մրցաշրջանից, որը կմերկնարկի 2015 թ. գարնանը:

«Իմ մարզական կարիերայի ընթացքում իմ առաջ մշտապես նպատակներ եմ դրել: Սա նոր մարտահրավեր է և ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ ՄԼՍ-ի զարգացման գործում` օգնելով «Նյու Յորք Սիթիին» դառնալ լիգայի լավագույն ակումբը»,- նշել է Վիլյան:
 

Վիլյան տեղափոխվեց «Նյու Յորք Սիթի»