.jpg)
«Բարսելոնը» կարող է հանդես գալ Ֆրանսիայի առաջնությունում
«Բարսելոնը» քննարկում է Ֆրանսիայի առաջնությունում հանդես գալու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է «Independent Valley»-ն:
Ակումբը կարող է նման որոշում կայացնել, եթե Կատալոնիան անկախանա Իսպանիայից: Վերջերս ավարտված Եվրախորհրդարանի ընտրություններում կատալոնցիների մեծամասնությունը քվեարկել է այն կուսակցության օգտին, որը հանդես է գալիս առանձին պետության հիմնադրման դիրքերից:
Կատալոնիան հայտնի է իր հակաիսպանական տրամադրություններով. խաղերի ժամանակ երկրպագուները հաճախ սուլում են երկրի հիմնը: