.jpg)
Բեքհեմն ուզում է դառնալ առաջին ֆուտբոլիստ-սեփականատերը
Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ում վերջին թիմը ՊՍԺ-ն էր, մտածում է մարզական կարիերան վերսկսելու մասին: Տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Բեքհեմը, ով ներկայումս զբաղված է «Մայամի» թիմի ստեղծման աշխատանքներով, ուզում է լինել առաջին գործող ֆուտբոլիստը, ով, միաժամանակ, հանդիսանում է այլ ակումբի սեփականատեր:
«Երբ հետևում եմ բարձրակարգ ֆուտբոլիստների խաղին, մեջս ամեն ինչ խառնվում է իրար և վերադառնալու ցանկություն է առաջանում: Այդ ժամանակ սկսում եմ մտածել, թե իսկապես կկարողանա՞մ վերադառնալ ու կրկին խաղալ:
Գուցե հնարավոր է մոռանալ այն մասին, որ ավարտել եմ մարզական կարիեաս: Ֆուտբոլի պատմության մեջ դեռ չի եղել ֆուտբոլիստ-սեփականատեր: Գուցե պե՞տք է, որ նա հայտնվի»,- նշել է Բեքհեմը: