.jpg)
03/06/2014 13:18
Բերդավանի բնակիչներից մեկը փորձել է ինքնասպան լինել
Այսօր՝ ժամը 11.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Շտապօգնության բրիգադը բնակչին ցուցաբերել է առաջին բուժօգնություն: