.jpg)
Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արդշինինվեստբանկի ֆինանսական տնօրեն
ՀՀ նախկին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արդշինինվեստբանկի ֆինանսական տնօրենի պաշտոնում:
Նա շուրջ ինը տարի աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում. 2006-ից մինչեւ 2008 թվականն աշխատել է որպես Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ: 2002-ից 2006 թվականին զբաղեցրել է Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետի պաշտոնը:
2002 թ.-ին աշխատել է Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչությունում` որպես Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ:1999-2002 թվականներին եղել է Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ:
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը 2013թ. մայիսի 8-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը հանդիսանում էր ՀՀ ֆինանսների նախարար: Մինչ այդ` 2008-2013 թվականներին, եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը: Դավիթ Սարգսյանը 2013-ից մինչև 2014թ. ապրիլ եղել է ՀՀ ֆինանսների նախարար: