03/06/2014 15:49
Յուվեցի Կարոյի փեսայի խափանման միջոցը չի փոխվել
«Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց` ակնկալքիներ չունի, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը կփոխեն:
«Միգուցե, նախաքննական մարմինը նման որոշում կայացնի, սակայն այս պահի դրությամբ ինձ որևէ բան հայտնի չէ այդ մասով»,-ասաց նա:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ նման որոշում չկա:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Կրակոցները կատարելու կասկածանքով նախօրեին կալանավորվել է Գոռ Առաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախորդող հրապարակում՝ Ականատեսները պատմում են Վերնիսաժի կրակոցների մասին (Տեսանյութ)