.jpg)
«Գյուլը, Էրդողանը, Ալիևը և հայերը». Ռեսուրսի համադրությունը սպառվում է
«Iarex» պարբերականը տպագրել է ռուս հոդվածագիր Ստանիսլավ Տարասովի` «Գյուլը, Էրդողանը, Ալիևը և հայերը» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հարվարդի համալսարանում, որտեղ սովորում է իր որդին, մասնակցել է դիպլոմների հանձնման արարողությանն և հայտարարել, որ նրա երկիրը հայերի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հույս ունի և հիշեցրել, որ նա առաջին նախագահն է, ով Հայաստան է այցելել 2008թ-ին:
Ըստ Star պարբերականի Թուրքիայի ԱԳ նախարարությունը զեկույց է պատրաստել 1915 իրադարձությունների վերաբերյալ, որը տպագրվել է թուրքերեն և անգլերեն լեզուներով: Այս փաստաթղթում Հայոց ցեղասպանությունն անվանվում է ողբերգական իրադարձություններ: Այս զեկույցում մասնավորապես նշվում է, որ 1890-ին հայերը դուրս են եկել օսմանյան զորքերի դեմ, իսկ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել են ռուսական զորքերի հետ և սպանել 523 հազար 955 թուրքերի:
Պրահայում ապրիլի 24-ին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի տարիներ առաջ առաջարկել էր Հայաստանի ղեկավարությանը բացել բոլոր արխիվները, որպեսզի պատմաբանները ուսումնասիրեն երկու երկրների հարաբերությունները:
2009թ-ից` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ձախողումից հետո, Անկարայում մի շարք զարգացումներ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դրա վառ ապացույցն է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակացական հաղորդագրությունը:
Անկարան հասկանում է, որ մի շարք հնարավորություններ է բաց թողել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ըստ իտալական Osservatorio Balcani e Caucaso-ի, Անակարան 2015թ-ի նախաշեմին կարող է փոխել իր դիրքորոշումը դեպի Հայաստանի հետ հարաբերությւոնների կարգավորմանը: Իսկ ինչ վերաբերում է Բաքվին, ըստ Strategic Outlook-ի փորձագետ Մեհմեթ Օզտարսուի, Ադրբեջանը խաղադրույք է կատարում նոր տեղեկատվական ռեսուրսների հարցում, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտությանն ու Հայաստանին, և փորձում է Թուրքիայում գտնվող ադրբեջանական սփյուռքի միջոցով սահմանափակել հայկական լոբբինգի գործունեությունը:
Այսինքն` խաղադրույքը կատարվում է, ոչ թե դիվանագիտության, այլ քարոզչության վրա: Նման «կոշտուկով», ինչպես ասում են Օդեսայում, Եվրոպա չեն գնում: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում կայացած գագաթաժողովում պաշտոնական Անկարային հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության հարցում ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու մեջ մեղադրեց, նա մի բանի մասին էր խոսում: Իսկ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում էր պաշտպանել Թուրքիային ի պատասխան ՀՀ նախագահի պահանջներին, նա փորձում էր ամեն ինչ անել, որ ղարաբաղյան հակամարտությունը պահպանվի` Անկարա-Երևան-Բաքու եռանկյունի հարաբերությունների համատեքստում: Բայց այս ռեսուրսի համադրությունը սպառվում է: Թուրքիան նոր կարգավորումների շեմին է կանգնած»: