«Մեր պահանջն է, որ «Հարսնաքարի գործով» ամեն մեկը իր արածի համար պատասխանի»
03/06/2014 18:00

«Մեր պահանջն է, որ «Հարսնաքարի գործով» ամեն մեկը իր արածի համար պատասխանի»

Մեր պահանջն է, որ այս գործով ամբաստանյալների մեղադրանքը տարանջատվի, քանի որ ազատազարկման դատապարտվածներից որևէ մեկի մեղադրանքը հիմնավորված չէ: Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հարսնաքարի գործով» ազատազրկման դատապարտված Նորայր Հայրապետյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այստեղ միասնական դիտավորության հարց չկա, հստակ է, որ դատարանն ու մեղադրողը հիմք են ընդունել տուժողի ցուցմունքները, չնայած դրանցում բազմաթիվ հակասությունների և տուժողների ցուցմունքներով էլ երևաց, որ կանխամտածված սպանություն չի եղել: Մեր պահանջն է, որ Ն. Հայրապետյանը դատապարտվի նրա համար, ինչ կատարել, բայց այստեղ կան ևս մի քանի ամբաստանյալներ, որոնց արարքը բացարձակապես չի հիմնավորվում, նրանց դեմ բացարձակապես չկան ապացույցներ, որ ներկայիս 6 ամբաստանյալներից որևէ մեկը հարվածել կամ շրջապատել է նրանց: Մեր նպատակը այն է, որ եկեք անհատականացնենք, տարանջատենք արարքները, դատապարտենք այն արարքի համար, ինչ որ նրանք կատարել են: Ամեն մեկը իր արարքի համար թող դատապարտվի, եկեք ապացույցներով հիմնավորեք, եթե չեք կարողանում, ոնց եք խղճի առաջ պատասխան տալիս, որ անմեղ մարդը դատապարտվում է 12 տարվա ազատազրկման»,-ասաց փաստաբանը:

Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի» գործով պաշտպան. Դժգոհ են, թե՛ տուժողները, թե՛ ամբաստանյալները 

«Մեր պահանջն է, որ «Հարսնաքարի գործով» ամեն մեկը իր արածի համար պատասխանի»