Սպասեցինք, և նա եկավ... Ուկրաինայի դեսպանը Հայաստանում է
03/06/2014 09:25

Սպասեցինք, և նա եկավ... Ուկրաինայի դեսպանը Հայաստանում է

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևանում է:

Դեսպանատան հեռախոսավարուհին երեկ «Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրել է, որ դեսպանը դեսպանատան աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացնում:

Թերթի ունեցած տեղեկություններով՝ այսկերպ Ուկրաինայի նորընտիր իշխանությունն իր դրական տրամադրվածությունն է արտահայտել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքին:

Թերթը նշում է, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ուկրաինական կողմը Հայաստանից սպասում էր որևէ ընդառաջ քայլ՝ դիվանագիտական հարաբերությունները բնականոն փուլ մտցնելու համար:
 

Սպասեցինք, և նա եկավ... Ուկրաինայի դեսպանը Հայաստանում է