Կարինե Մինասյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
03/06/2014 18:32

Կարինե Մինասյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Այս մասին  Aysor.am-ը տեղեկանում է  կառավարության կայքից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Կարինե Մինասյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Վարչապետը ստորագրել է համապատասխան որոշումը։

Կարինե Մինասյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից