.jpg)
Մսամթերքի գները իջնում-բարձրանում են
2014 թ. մայիսին 2013 թ. մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.9%-ով, իսկ 2014 թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.8%, տավարի մսի պահածոյի` 0.9%, տավարի, խոզի և ոչխարի մսերի՝ համապատասխանաբար 1.1%, 4.5% և 5.5% գնաճով: Այս մասին հաղորդում է ԱՎԾ-ն:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014 թ. մայիսին ապրիլի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.5%-ով, մեկում գրանցվել է 0.3% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.8%-ով: