Շահին Մուստաֆաև. Ադրբեջանը չի անդամակցելու Եվրասիական միությանը
03/06/2014 18:45

Շահին Մուստաֆաև. Ադրբեջանը չի անդամակցելու Եվրասիական միությանը

Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանի չի պատրաստվում անդամակցել որևէ միության, այդ թվում Եվրասիական տնտեսական միության:

Interfax.az-ի փոխանցմամբ՝ Մուստաֆաևը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը հնարավոր չի համարում անդամակությունը որևէ միությանը, այդ թվում՝ Եվրասիական, քանի որ այդ նախագծերը կրում են ոչ միայն տնտեսական բնույթ, այլ նաև քաղաքական ենթատեքստ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը որևէ խնդիր չունի Ռուսաստանի հետ առևտրի ռեժիմի հետ կապված և այդ ռեժիմը հարմարավետ է:

Մուստաֆաևը հավելել է, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության համար:
 

Շահին Մուստաֆաև. Ադրբեջանը չի անդամակցելու Եվրասիական միությանը