«The Hill». Պուտինը և Էրդողանը Սևծովյան երկվորյակներ են
03/06/2014 21:07

«The Hill». Պուտինը և Էրդողանը Սևծովյան երկվորյակներ են

«The Hill» պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի վարած քաղաքականությանն ու «Պուտինի և Էրդողանի «հաջողված ժողովրդավարությունը»» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով. 

«Մեկն իր կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունում, մյուսը` Ստամբուլի քաղաքապետարանի ավտոբուսի ընկերությունում: Այնուամենայնիվ, այսօր յուրաքանչյուրն իր հայրենիքում իշխանության գլուխ է կանգնած: Մեկը հարձակվում է օլիգարխների վրա` բանտերի կամ էլ վտարելու միջոցով, մյուսն էլ ձերբակալում է լրագրողներին: Մեկն իր գրպան է լցնում ձմեռային օլիմպիական խաղերի ատկատներով, մյուսը աչքաթող է անում ածխահանքում տեղի ունեցած խոշոր վթարը:

Երկուսն էլ այսպես կոչված «հաջողված ժողովրդավարության» օրինակներ են: Պուտինը և Էրդողանը Սև Ծովյան երկվորյակներ են:

Այս երկու հարևան պետություններին միասին կապում է երկար պատմությունն ու այն, որ նրանց երկուսի առաջնորդներն էլ բռնապետական իշխանության մոդել են: Սկզբունքորեն, Էրդողանը և Պուտինը ժողովրդավարական ճանապարհով ընտրված և սահմանադրական ղեկավարներ են: Գործնականում, նրանք դեպի դիկտատուրա ճանապարհի վրա են գտնվում: Էրդողանն անգամ ասել է. «Ժողովրդավարություն նման է տրամվայի: Երբ գալիս է ձեր կանգառը, դուք դուրս եք գալիս»:

Պուտինը Ռուսաստանում 1999-ից սկսած կամ վարչապետ կամ նախագահ է եղել: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018-ին և նա կրկին կվերընտրվի և նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2024-ին, իսկ այդ ժամանակ նա կլինի 71 տարեկան, ով կարող է կրկին վարչապետի պաշտոնը ստանձնել: Կարճ ասած, Պուտինն ամբողջ կյանքում նախագահ լինելու ճիշտ ուղին է ընտրել: Էրդողանը նույնպես նույն ցանկությւոնն ունի:

Էրդողանը նույնպես կդնի իր թեկնածությունը այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին և եթե նա հինգ տարի հետո կրկին դնի իր թեկնածությունը, ապա նա 2024-ին կլինի 70 տարեկան:

Ինչու են Պուտինն ու Էրդողանը ցանկանում իշխանությունը պահել: Անկասկած, յուրաքանչյուրը դեռ չավարտված գործ ունի: Բացի այդ եթե նրանք վայր դնեն իրենց իշխանությունը, նրանք կառերեսվեն թշնամու դանակին, փոխաբերական կամ այլ իմաստով: Երկար տարիներ առաջ միևնույն տրամաբանությամբ էր շարժվում նաև Հուլիոս Կեսարը, քանի որ վերջինս հասկացել էր, որ դիկտատորի համար վտանգավոր է հրաժարվել իր թիկնապահից, սակայն առավել վտանգավոր է հրաժարվել իր պաշտոնից»:
 

«The Hill». Պուտինը և Էրդողանը Սևծովյան երկվորյակներ են