.jpg)
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 5-7 աստիճանով
Այսօր ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 5-7 աստիճանով, 5-7-ին նույնքան կբարձրանա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ, 4-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +22 +24, երեկոյան +18 +20, գիշերը +12 +14 աստիճան տաքություն: