.jpg)
Արամեն պատրաստվում է ռուսալեզու ձայնասկավառակ թողարկել
Երգիչ Արամեն նոր է վերադարձել ռուսաստանյան համերգային շրջագայությունից,ուր նա մեկնել էր հայ աստղերից Լիլիթ Հովհաննիսյանի, Մարտին Մկրտչյանի, Միհրան Ծառուկյանի հետ: Երգչի պրոդյուսերը՝ Արտյոմ Հակոբյանը, Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանք բացի համերգներին մասնակցելուց՝ հասցրել են նաև հրաշալի ժամանակ անցկացնել:
Խոսելով գործնական ծրագրերի մասին՝ պրոդյուսերը տեղեկացրեց, որ Արամեն պատրաստվում է աշնանը ռուսալեզու ձայնասկավառակ թողարկել. «Ալբոմում ընդգրկված են լինելու զուտ ռուսալեզու երգեր, դրանց մի մասը կհեղինակի հենց Արամեն, ձայնասկավառակում տեղ կգտնի, օրինակ, «Армения» երգը»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: