Արմավիրում վթարված մեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել
04/06/2014 13:48

Արմավիրում վթարված մեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Նախօրեին՝ ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, 1987 թ. ծնված Մուրազ Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղից: Ավտոմեքենան վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արմավիրում վթարված մեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել