Արմեն Դալլաքյան. Պատրաստվում եմ նկարահանվել նոր ֆիլմում
04/06/2014 20:07

Արմեն Դալլաքյան. Պատրաստվում եմ նկարահանվել նոր ֆիլմում

Օրերս ավարտվել են «Պապարացի» կոչվող նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որին մասնակցել է նաև դերասան Արմեն Դալլաքյանը: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է իր կերտած կերպարի, առաջիկա ծրագրերի, անձնականում հնարավոր փոփոխությունների և այլ թեմաների շուրջ:

-Վերջերս ավարտվեցին ձեր մասնակցությամբ «Պապարացի» ֆիլմի նկարահանումները. ինչպիսի՞ն է ձեր կերպարը. նրա ո՞ր հատկությունները կառանձնացնեք:

-Ես խաղում էի Սուրենի կերպարը, որն իր կուրսեցիների հետ դավեր է նյութում համակուրսեցու դեմ: Այս կերպարից առանձնապես ինչ-որ բան չքաղեցի, պարզապես դեր էր, որը խաղացի:

- Բացի այս ֆիլմում հանդես գալուց՝ ուրիշ ի՞նչ հետաքրքիր նորություն ունեք, որի մասին կուզենաք պատմել:

-Հիմա պատրաստվում եմ նկարահանվել նոր գեղարվեստական ֆիլմում: Ունեմ նաև տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ, իսկ արդեն սեպտեմբերից կրկին հանդես կգամ սերիալներում:

-Նախկինում ուզում էիք թատրոնում խաղալ. այդ ցանկությունն իրագործման ո՞ր փուլում է:

-Փառք Աստծո, կատարվեց իմ երազանքը. այժմ ես ունեմ իմ սեփական թատերական ստուդիան, որտեղ հանդես են գալիս ուսանողներս, ինչպես նաև՝ կան պիեսներ, որտեղ խաղում եմ նաև ես:

-Ձեր հիմնած «Էլ - Մար» թատերախումբը այս պահին ի՞նչ գործունեություն է ծավալում. առաջիկայում հյուրախաղեր կա՞ն:

-Այո, հուլիսի 5-ից ունենք հյուրախաղեր: Այս ամիսը ևս մեզ համար բավականին հագեցած է: Ի դեպ, իմ նորաստեղծ պարի խումբն արդեն հասցրել է հաջողություններ գրանցել, ինչի համար հպարտ եմ:

-Դուք Վրաստանում մի երաժշտական ​​մրցույթի էիք մասնակցել ու առաջին տեղը գրավել. երգարվեստի ոլորտում քայլեր անելու մասին երբեւէ մտածե՞լ եք:

-Երգելն ինձ համար ընդամենը հոբբի է, ես չեմ ցանկանում դրա միջոցով առաջ գնալ, ուղղակի երգն ինձ համար ուրիշ աշխարհ է... Իսկ այդ մրցույթին շատ պատահական եմ մասնակցել:

-Իրավագետի ձեր մասնագիտությունը երբեւէ կիրառե՞լ եք:

- Դա իմ երրորդ մասնագիտությունն է, որը կիրառել եմ ու կկիրառեմ: Իմ ստուդիայի իրավաբանական հարցերով, օրինակ, զբաղվում եմ հենց ես: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արմեն Դալլաքյան. Պատրաստվում եմ նկարահանվել նոր ֆիլմում