«Ես ինչ դեր ուզում եմ՝ խաղում եմ». Արտաշես Ալեքսանյան
04/06/2014 18:34

«Ես ինչ դեր ուզում եմ՝ խաղում եմ». Արտաշես Ալեքսանյան

«Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից, «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ» և այլ սերիալներից հանրության շրջանում առավել լայն ճանաչում ձեռք բերած դերասան Արտաշես Ալեքսանյանը ուղղում է զրուցակցին, երբ վերջինս իրեն կոչում է դերասան՝ ընդգծելով, որ ինքն արտիստ է: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, իր հիմնած ստուդիայի սաների, որոշ մտահոգիչ հարցերի շուրջ:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված, հետաքրքիր համագործակցության առաջարկ ունե՞ք, որի մասին կուզենայիք խոսել:

-Ունեմ նորություններ թե´ կինոյի, թե´ թատրոնի ասպարեզում, առայժմ սպասում եմ որոշ ծրագրերի իրագործմանը: Փակագծերը փոքր-ինչ բացելով ասեմ, որ համագործակցություն կա դրսի հետ:

-Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից թատրոնի և կինոյի արտիստական ստուդիայի ղեկավարն եք. առաջին բանը, որ փոխանցում եք սաներին, ո՞րն է:

-Առաջին բանը, որ փոխանցում եմ՝ հայրենասիրությունն է, ազգի, հետո՝ ընտանիքի զինվոր, մշակ դառնալու ձգտումը:

-Ի՞նչ ընդհանուր տենդենց եք նկատել ձեր սաների շրջանում:

-Աշխատասեր չեն, թամբալ են, գիրք չեն կարդում, ավելի ճիշտ՝ կարդում են, բայց քիչ են կարդում:

-Հիմա, երբ ինչ-որ առումով կայացած դերասան եք, ո՞րն է հերթական բարձունքը, որին ձգտում եք:

-Ես դերասան չեմ, ես արտիստ եմ, այդ կոչումը՝ արտիստ, ի վերուստ է տրվում մարդուն, դա արդեն շնորհ է, բարձունք, դրանից այն կողմ բան չկա, որ ձգտես, հասնես:

-Կա՞ մի դեր, որ ուզեցել եք խաղալ, բայց չի ստացվել:

-Ես ինչ դեր ուզում եմ՝ խաղում եմ թե´ սաներիս հետ, թե´ բեմում թե´ կինոյում, առհասարակ, մինչ օրս ինչ ուզեցել եմ՝ խաղացել եմ, փառք Աստծո:

-Այսօր առկա է սերիալների նկատմամբ հասարակական ընդվզում. կա՞ մի բան, որ ձեզ ևս դուր չի գալիս հայկական սերիալներում:

-Ես չգիտեմ՝ այդ հասարակական կարծիքը ովքեր են ստեղծել, ինչի համար են ստեղծել...գուցե ոչ լավը կամենալու՞ց են ստեղծել...բացատրեմ՝ ինչով են օգուտ սերիալները, նախ՝ ապահովում են սոցիալական կայունություն, դրանց շնորհիվ շատ ընտանիքներ ապրում են, և ոչ թե՝ գոյատևում: Սերիալների դրական կողմերն այնքան շատ են, որ բացասական կողմ ես չեմ տեսնում: Ավելի լավ է բրազիլական սերիալները նայե՞ք, թե՞ մեր իրականությունը, որ մատուցում ենք...

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

«Ես ինչ դեր ուզում եմ՝ խաղում եմ». Արտաշես Ալեքսանյան