Ազատամարտիկը խնդրում է օգնել իր ընտանիքին
04/06/2014 19:10

Ազատամարտիկը խնդրում է օգնել իր ընտանիքին

Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Իսախանյանն օրերս դիմել է Aysor.am-ի խմբագրություն՝ նշելով, որ իր ընտանիքը՝ կինն ու 13-ամյա աղջիկն, ապրում են ծանր սոցիալական պայմաններում:

«Ես 15 տարեկանից մասնակցել եմ Արցախյան պատերազմին: Սկզբում կռվել եմ Մարտակերտում՝ գնդացրորդ եմ եղել, հետո Սամվել Բաբայանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանով տեղափոխվել եմ Սյունիքի աշխարհազոր»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց ազատամարտիկը.


Ա. Իսախանյանի պարգևները

«Մարտակերտում ու Լաչինում ընդհանուր առմամբ հինգ անգամ վիրավորվել եմ: Ծնողներս մահացել են, երբ ես մարտի դաշտում եմ եղել, հետո տունս է հրդեհվել ու հիմա ընտանիքս ապրում է կնոջս հայրական տանը՝ Գորիսում: Ես էլ ճակատագրի բերումով հիմա կալանավորված եմ»,- ասաց Աշոտ Իսախանյանը՝ մանրամասնելով՝ մեքենա է գնել, որի գումարը վճարելու հետ կապված խնդիրներ են առաջացել.

«Դատապարտվեցի 4 տարվա ազատազրկման, որից 2 տարին արդեն անցել է: Այստեղ նաև վիրահատվել եմ՝ աջ երիկամս են հեռացրել: Հիմա խնդրում եմ, որ բոլոր մարդիկ, ովքեր կարող են օգնեն ընտանիքիս, որն ապրում է Գորիսում՝ Ավանգարդի փողոց 5, շենք 14, բն. 3 հասցեում»,- ասաց Աշոտ Իսախանյան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ա. Իսախանյանին՝ 077 04 36 13 հեռախոսահամարով:
 

Ազատամարտիկը խնդրում է օգնել իր ընտանիքին