Կարսում խմելու ջրի խնդիր կա. Ջրի պաշարը կբականացնի միայն մեկ տարի
04/06/2014 19:25

Կարսում խմելու ջրի խնդիր կա. Ջրի պաշարը կբականացնի միայն մեկ տարի

Կարսում խմելու և ոռոգման ջրի պակաս կա: Մասնագետները նշում են, որ շրջանում հոսող գետի վրա կառուցված ջրամբարում մնացել է ընդամենը 1 տարվա ջրային պաշար: 

Խնդրի մասին՝ «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, ահազանգել է Կարսի փոխքաղաքապետ Ֆերիթ Յերինջեն և բնակիչներին կոչ արել խնայողաբար օգտվել ջրից: 

Բանն այն է, որ վերջին շրջանում Կարսի բնակիչներն արագորեն սկսել են սպառել ջրամբարի ջուրը:

Օրինակ, այս տարի շրջանի բնակչության կարիքները բավարարելու համար ջրամբարից է մատակարարվել ջրային պաշարների 70 տոկոսը, ինչն էլ մեծ անհանգստություն է առաջացրել: Խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել ջրի այլընտրանքային աղբյուրների որոնմանը:

Կարսում խմելու ջրի խնդիր կա. Ջրի պաշարը կբականացնի միայն մեկ տարի