Մատուցողի հարազատները հիվանդանոցում սպանել են նրան դանակահարողին
04/06/2014 17:46

Մատուցողի հարազատները հիվանդանոցում սպանել են նրան դանակահարողին

Տյումենի հիվանդանոցում վիրավորին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է 22 և 27 տարեկան երկու տաղամարդ: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Ամբոխը հարձակվել է հիվանդի վրա և նրան ծեծի ենթարկել: Հարուցվել է քրեական գործ` ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու, խուլիգանության հատկանիշներով, քանի որ նրանք ծեծել են հիվանդանոցի պահակին:

Ավելի վաղ հարուցվել էր քրեական գործ` մի խումբ մարդկանց կողմից սպանությունը:

30 հոգի այսպես որոշել է վրեժ լուծել «Բաքու» սրճարանում մատուցողին դանակահարած տղամարդուց: Կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ մատուցողը մանր գումար չի ունեցել: Դանակահարողը ևս մարմնական վնասվածքներ է ստացել և երկուսն էլ տեղափոխվել են նույն հիվանդանոցը:

Շուտով հիվանդանոց են եկել տուժողի 30 հարազատները, որոնք էլ նրան պատգարակից քաշել են, դաժան ծեծի ենթարկել, ապա նրան տարել հիվանդանոցի բակ և սպանել: Ոստիկանությունը չի հասցրել բռնել հանցագործներին:
 

Մատուցողի հարազատները հիվանդանոցում սպանել են նրան դանակահարողին