.jpg)
Ամերիկացին 17 տարի սխալմամբ անցկացրել է բանտում
Նյու Յորքի 53-ամյա բնակիչ Ջոջեր Լոգինը սխալմամբ բանտում անցկացրել է 17 տարի: Տղամարդուն մեղադրել են սպանության մեջ: Այս մասին գրում է AFP-ն: Դատրանի վերանայման շնորհին Լոգանը երեկ ազատ է արձակվել:
Լոգանը ձերբակալվել է 1997 թվականին, ըստ մեղադրանքի՝ Լոգանը, զառախաղից հետո կրակել ու սպանել է Շերվին Գիբբոնսին: Նրանք դատապարտել են 25 տարվանից մինչև ցմահ ազատազրկման: Մեղադրանքի հիմքում եղել է հարևանի ցուցմունքը: Միայն վերջերս է հայտնի դարձել, որ հարևանուհին, ով ասել է, որ Լոգանին տեսել է հանցանքի վայրում, ստել է ու դեպքի վայրում առհասարակ չի եղել: Դատարանը հանել է Լոգանի մեղադրանքը: