Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել են բովանդակային հարաբերություններ
04/06/2014 13:26

Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել են բովանդակային հարաբերություններ

«Մենք քննարկեցինք հայ-շվեյցարակաան համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձանք տարածաշրջանայiն խնդիրներին»,-այսօր ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալելով Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերին, ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորվել են բովանդակային հարաբերություններ, ակտիվ են կապերը խորհրդարանական և դիվանագիտական մակարդակներում:

«Շվեյցարիայի կողմից իրականացվել են ՀՀ-ի համար կարևոր ծրագրեր: Մենք դրական գնահատեցինք ՀՀ-ի և Շվեյցարիայի առևտրային գործընկերության ներկա մակարդակը: Շվեյցարիան ԵՄ-ում ՀՀ-ի չորրորդ առևտրային գործընկերն է»,-նշեց Ս. Սարգսյանը:

Նախագահը հավելեց, որ հայ-շվեյցարական հարաբերությունների ընդլայման նոր հարթակ է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը:

«Հայաստանը սատարելու է Շվեյցարիային՝ ԵԱՀԿ-ի նախագահությամբ բոլոր նախաձեռնություններին»,-նշեց երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը ասաց, որ իրենք քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը:

«Բանակցային գործընթացին խոչընդոտում են հրադադարի ռեժիմի խախտումները: Բանակցային բոլոր ջանքերում պետք է հաշվի առնեն ԼՂՀ-ի ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը»,-նշեց Ս. Սարգսյանը:

Երկրի առաջնորդը նշեց, որ Թուրքիայի պատճառտով չեն վավերացվել հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Թուրքիայի կողմից ՀՀ-ի անօրինական շրջափակումը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:

Իր հերթին Շվեյցարիայի համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը նշեց, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական են և իրենք նպատակ ունեն ընդլայնել առևտրա-տնտեսական հարաբերությունների շրջանակը:

Նրա խոսքով՝ իրենք շնորհակություն են հայտնում ՀՀ-ից՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում Շվեյցարիային աջակցելու համար:

«ԵԱՀԿ-ն պետք է լինի անկողմնակալ կառույց և մենք լինելու ենք անկողմնակալ նաև ԵԱՀԿ-ի շրջանակերում»,- նշեց Շվեյցարիայի նախագահը:

Նա նշեց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է արվում լուծել տարիների պատմություն ունեցող ղարաբաղյան հակամարտությունը:

«Ստատուս քվոն չպետք է պահպանվի և մենք է քայլ առ քայլ պետք է շարժվենք դեպի խաղաղություն և պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմը: Պետք է խրախուսել նաև երկկողմ շփումները նախագահների միջև»,-նշեց Դ.Բուրկհալտերը:

Նա նշեց, որ իրենք առաջ են մղում մադրիդյան սկզբունքների և միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը:

Շվեյցարիայի նախագահը հավելեց, որ խաղաղության տարածումը ամրագրված է Շվեյցարիայի սահմանադրության մեջ և նրան այդպես էլ առաջնորդվելու են: 

Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել են բովանդակային հարաբերություններ