.jpg)
Սկոլարի. «Մրցակցին չթույլատրեցինք հակագրոհել, և դա ինձ դուր եկավ»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Պանամայի ընտրանու դեմ խաղում: Բրազիլացիներն առանց որևէ խնդրի հասան առավելության` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ: Չնայած դրան, Սկոլարին հայտարարել է, որ թիմը դեռ պետք է բարելավի խաղը:
«Մինչև հիմա որոշ խնդրահարույց գործոններ կան, որոնք անհրաժեշտ է բարելավել,- Սկոլարիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Մենք մրցակցին չթույլատրեցինք հակագրոհել, և դա ինձ դուր եկավ: Թիմը հանգիստ կարող է 1-2 գոլ խփել, բայց պետք է վստահ խաղանք պաշտպանությունում: Այդ դեպքում կհաղթենք: Կարող եմ վստահ ասել, որ խաղը բարելավվել է, սակայն երկար ճանապարհ ունենք և պետք է շարունակենք աճել»: