Ձորագյուղում տարանցիկ ճանապարհ է կառուցվելու
04/06/2014 19:40

Ձորագյուղում տարանցիկ ճանապարհ է կառուցվելու

Այսօր՝ ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ-Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ - Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը. ակտիվացել է սողանքային երևույթ, ինչից ճանապարհահատվածի ոլորանները (25 մետր) փակվել են:

Ձորագյուղին մոտեցող ավտոճանապարհներն երկուսն են՝ Ստեփանավան-Կուռթան-Ձորագյուղ, Օձուն-Արևածագ-Ձորագյուղ:

Ձորագյուղից դեպի Մ-6 տանող ավտոճանապրհի մոտակայքում ակտիվացել է սողանք: Ստեղծվել է աշխատանքային խումբ, և կայացվել որոշում կառուցել տարանցիկ ավտոճանապարհ դեպի Ձորագյուղ գյուղ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Նախորդող հրապարակում՝ Տրանսպորտի և կապի նախարարության մասնագիտական խումբը սողանքային գոտում է

Ձորագյուղում տարանցիկ ճանապարհ է կառուցվելու