.jpg)
Լուի վան Գալ. «Վան Պերսին կհասցնի օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել»
Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի առողջական վիճակի մասին: Վերջինս շարունակում է վերականգնվել մարտին ստացած ծնկի վնասվածքից:
«Նա պատրաստ չէ 100 տոկոսով, բայց մենք դեռ երկու շաբաթ ունենք: Կարծում եմ` կհասցնի օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել,- վան Գալի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Մեր ֆեդերացիան ու բժշկական դեպարտամենտը ուշադիր հետևում են վան Պերսիի վերականգնման գործընթացին»: