Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
04/06/2014 11:13

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-5 աստիճանով: Այս մասին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում այսօր, հունիսի 6-8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, 5-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանում ցերեկը սպասվում է +22 +24, երեկոյան +18 +20, գիշերը +12 +14 աստիճան: 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով