Երբեմն մտածում եմ, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել. Անի Բայաթյան
05/06/2014 17:47

Երբեմն մտածում եմ, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել. Անի Բայաթյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը նորություններ ունի. նա ստացել է ֆիլմում նկարահանվելու առաջարկ, ինչպես նաև՝ աշխատում է մոնոներկայացման վրա: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ դերասանուհին:

Նա չցանկացավ նոր ֆիլմի մասին մանրամասներ հայտնել, իսկ ահա մոնոներկայացումը, Անիի խոսքով, դեռևս թղթի վրա է:

Անդրադառնալով թատրոնի իր գործունեությանը՝նա նշեց, որ այսուհետ նախընտրում է մասսայական դերերը. «Ինձ մոտ լավ է ստացվում այդ գործը, հատկապես՝ պարելը: Երբեմն մտածում եմ, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել. գուցե, պարուհի դառնայի...Ինչևէ, դժգոհ չեմ»,-անկեղծացավ դերասանուհին: