.jpg)
Արմեն Աշոտյանը պատասխանել է ԵՊՀ-ից դուրս մնացած ուսանողուհու բաց նամակին
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է ԵՊՀ-ից վարձի պատճառով դուրս մնացած 19-ամյա Մարիամ Սողոմոնյանի բաց նամակին, ով խնդրում էր նախարարից թույլ տալ իրեն շարունակել ուսումը պետ.պատվերի շրջանակներում:
Արմեն Աշոտյանը գրել է, որ ԿԳՆ-ից խոսել են նամակի հեղինակի հետ:
«Աղջկան առաջարկվել են ուսումը շարունակելու տարբերակներ: Որոշումն իրենն է, մենք կարող ենք վերակագնել իր ուսանողական իրավուքները ընդհատած կիսամյակից: Իսկ ինքը պետք է ուղղակի լավ սովորի»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ մեր տեղեկություններով ԿԳՆ-ից ընտանիքին առաջարկել են գալիք տարվա փետրվարին նախարարություն ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որից հետո իրավիճակը կքննվի ու աղջկան հնարավարություն կտրվի շարունակել ուսումը:
Նախորդող հրապարակում՝ Բաց նամակ ԿԳՆ-ին. Ուսանողը դուրս է մնացել բուհից՝ վարձի պատճառով