.jpg)
Ադրբեջանը էլեկտրաէներգիա կարտահանի Թուրքիա 2015թ.-ից
Բաքվում կայացած «Caspian Oil & Gas» համաժողովի ընթացքում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է 2015թ.-ից սկսած էլեկտրաէներգիա արտահանել դեպի Թուրքիա:
Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումները այս պահին ընթանում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների մակարդակով:
Նրա խոսքով՝ բանակցությունները կտևեն ևս մի քանի ամիս և դրանց արդյունքներում պարզ կդառնա արտահանման ծավալը և գինը:
Նշենք, որ տվյալ նախագիծը իրականացվում է «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էներգետիկ կամուրջի շրջանակներում: Այն ենթադրում է 3 երկրների էներգահամակարգերի միավորում և Ադրբեջանից 1200 մեգավատտ էլեկտրաէներգիայի արտահանում դեպի Թուրքիա: