.jpg)
ՍԴ նախագահ. Մեր քննարկումների մթնոլորտի 1 տոկոսն էլ չի երևում
Հուլիսից ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մտադիր է մարզերում սկսել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի քննարկումներ: Այս մասին այսօր հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Գերմանական միաջզգային համագործակցության ընկերության աջակցությամբ:
Իր խոսքում դեսպան Անդրեյ Սորոկինը ասաց, որ նման քննարկումները կարևոր են այն առումով, որ թույլ կտան գտնել իրավական լուծումներ և իրականացնել համակարգային փոփոխություններ, կարևոր է նաև կուսակցությունների դերը՝ անկախ իրենց քաղաքական պատկանելությունից:
ՍԴ նախագահի խոսքով՝ մարզերում ևս թեմատիկ առումով խորացված քննարկումներ են նախատեսվում, որի արդյունքում էլ հանձնաժողովը կհստակեցնի իր կարծիքը:
«Մենք եկել ենք եզրակացության, որ սխալ է միայն Երևանով եզրափակվելը, քանի որ դրանց արդյունքում քննարկումների մթնոլորտի 1 տոկոսն էլ չի երևում, այլ միայն սենսաիցիայի տեսանկյունից հետաքրքող ինչ-որ առանձին ցցուն բաներ և մարդկանց չի հասցվում, թե ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչպես են քննարկվում»,-ասաց նա: