«Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելն իրատեսական չէ». Փոխնախարար
05/06/2014 09:23

«Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելն իրատեսական չէ». Փոխնախարար

«Ղարաբաղի հետ սահմանին որևէ մաքսային ձևակերպում չի կատարվում, չի եղել, հիմա էլ չկա: Եվ ես էլ եմ կարծում, որ հետագայում որևէ մաքսակետ չի կարող լինել, քանի որ փաստացի՝ մենք Լեռնային Ղարաբաղի հետ միասին, գտնվում ենք մեկ միասնական տարածքում, և չեմ կարծում, որ իրատեսական է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ երաշխիքներ ունենք, որ այդ մաքսային սահմանը չի լինելու, և Հայաստանի առջև չեն դնելու այդ պայմանը, փոխնախարարն ասել է, որ նպատակահարմար չի համարում այդ հարցի շուրջ ավելի տարածվելը:
 

«Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելն իրատեսական չէ». Փոխնախարար