.jpg)
Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ Ա. Կասպրշիկը հրավիրվել է ՊՆ
Այսօր Նախիջևանյան սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ կողմից տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Facebook-ի էջից:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Անջեյ Կասպրշիկը հրավիրվել է ՊՆ։
Հիշեցնենք, որ այսօր դիպուկահարի կրակոցից սպանվել է Արարատի զորամասից պայմանագրային զինծառայող, սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։
Նախորդող հրապարակում՝ Թշնամու գնդակից երկու զինվոր է զոհվել