.jpg)
Իբրահիմովիչ. «Խաղադաշտում ամենաուժեղ մրցակիցս Ռոնալդոն էր»
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ իր մարզական կարիերայի ընթացքում խաղադաշտում ամենուժեղ մրցակից է համարում բրազիլացի Ռոնալդոյին: Իբրայի կարծիքով` ժամանակակից ֆուտբոլիստներից ոչ մեկ ի զորու չէ գերազանցել Ռոնալդոյի նվաճումները, ով աշխարհի կրկնակի չեմպիոն է (1994թ., 2002 թ.) և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերի լավագույն ռմբարկու (15 գոլ): Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Իմ մարզական կարիերայի ընթացքում ամենուժեղ մրցակիցս եղել է Ռոնալդոն, թեև շատ բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ եմ խաղացել: Դժվար է, իհարկե, ինչ-որ մեկին առանձնացնելը, բայց բրազիլացին իսկապես լավագույնն էր: Նա իմ կուռքն է և ես կարծում եմ, որ ուղղակի անհնար է լինել Ռոնալդոյից լավը»,- նշել է Իբրահիմովիչը: