.jpg)
Ես և Լևոնն անընդհատ պարում ենք. Արոնյանի ընկերուհին` «Պարահանդես» նախագծում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ ֆիլիպինուհի Արիան Քաուլին, մեկ անգամ չէ, որ իր տված հարցազրույցների ընթացքում նշել է նախասիրություններից մեկի՝ լատինական պարերով զբաղվելու մասին: Եվ այժմ, երբ նրան ընձեռված է հնարավորություն՝ մասնակցելու մի նախագծի, որտեղ ինքը կարող է դրսևորել իր պարային հատկությունները և այդ կերպ արտահայտել էմոցիաները, Արիանը չի հապաղում: Շուտով «Շանթի» հեռուստադիտողները կարող են «Պարահանդես» նախագծի շրջանակներում հետևել նրա ելույթներին: Երեկ արդեն կայացել է «Պարահանդես» նախագծի 4-րդ եթերաշրջանի առաջին գալա համերգի նկարահանումը, որը «Շանթի» եթերում կլինի հունիսի 8-ին: Life.panorama.am-ը նախագծի մեկնարկից առաջ զրուցել է Արիանի հետ:

-Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել «Պարահանդես» նախագծին. ձեր այդ որոշմանն ինչպե՞ս արձագանքեց Լևոն Արոնյանը:
-Իմ առաջնային արձագանքն այն էր, որ ես ուզում եմ մասնակցել նախագծին և որ դա շատ զվարճալի կլինի, այնուամենայնիվ, մտածում էի՝ ինչպես եմ դրա համար ժամանակ գտնելու: Լևոնը նույնպես սիրում է պարել, և, առհասարակ, հետաքրքրված է արվեստի տարբեր ճյուղերով, օրինակ՝ բալետով, օպերայով: Մենք երկուսս էլ միշտ փորձում ենք ազատ ժամանակը տրամադրել արվեստին:
-Գիտենք, որ լատինական պարերով զբաղվելը ձեզ համար հոբբի է, երբևէ մտածե՞լ եք այն մասնագիտության վերածելու մասին:
-Երբ ժամանակ եմ ունենում, պարում եմ միայն ընկերական միջավայրում, հիմնականում՝ սալսա, դիսկո պարեր. սիրում եմ այդ կերպ պահպանել կազմվածքս: Ինձ համար նորմալ է օրը երկու ժամ վազել, մարզվել, զբաղվել, օրինակ, բոքսով, թենիսով, աերոբիկ պարերով, սակայն պրոֆեսիոնալ պարողը պետք է երկար մարզվի, կյանքից գոնե տասը տարի պետք է տրամադրի դրան: Այդ դեպքում մարզվելը վերածվում է աշխատանքի, իսկ ես չեմ կարծում, որ պետք է փոխեմ իմ աշխատանքը (ծիծաղում է):

-Երբվանի՞ց եք պարում և որտեղից է գալիս պարերի հանդեպ այդ սերը:
-Կարծում եմ, որ այդ առումով նման եմ բոլոր մնացած աղջիկներին: Դեռ մանուկ հասակից նրանք սիրում են արտահայտվել, առհասարակ, կանայք իրենց բնույթով էմոցիոնալ են, իսկ երգելն ու պարելը էմոցիաներն արտահայտելու եղանակներ են: Կարծում եմ՝ մարմնի միջոցով արտահայտվելու ունակությունը կամ երաժշտական կարողություններով օժտված լինելը պարգևներ են, և այդ հատկությունները պետք է զարգացնել: Դրանք հնարավորություն են տալիս, որպեսզի ինքդ քեզ հետ ավելի սերտ կապ հաստատես և ինքնավստահություն ձեռք բերես՝ որպես անհատականություն ներկայանալով մյուսներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: