Տվյալները բավարար էին՝ երեխայի մոտ թոքաբորբի ախտորոշման համար. Pastinfo
05/06/2014 20:22

Տվյալները բավարար էին՝ երեխայի մոտ թոքաբորբի ախտորոշման համար. Pastinfo

2,5 տարեկան Լիա Միսակյանի՝ «Արաբկիր» բժշկական համալիրում մահվան գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց փորձագետ Գագիկ Հարությունյանը, ում հարցաքննությունը դեռ նախորդ նիստին անավարտ էր մնացել։ Այս մասին հայտնում է Pastinfo.am-ը:

Փորձագետը, ըստ էության, նշեց, որ առկա սիմպտոմները բավարար են եղել փոքրիկի մոտ թոքաբորբ ախտորոշելու համար։

Ի պատասխան պաշտպանական կողմի հարցին, թե որևէ քրեական գործով տրվե՞լ է սխալ փորձաքննության եզրակացություն, փորձագետը, ով 26 տարվա աշխատանքային ստաժ ունի, նշեց, որ որևէ անգամ «բախտ» չի վիճակվել սխալ փորձաքննություն կատարել, սակայն շտապեց հավելել, որ նոր ի հայտ եկած հանգամանքների առումով հնարվոր է, սակայն դա սխալ որակել չի կարելի:

Երեխայի հաճախաշնչության հետ կապված էլ փորձագետը նշեց, որ այդ տարիքի երեխաների համար րոպեում 28 շնչառական ակտ է և դրանից ավելը հաճախաշնչություն է:

Ըստ բժիշկներից մեկի կողմից կատարված հետազոտման՝ երեխան ունեցել է 30-32 շնչառական ակտ: Նախ փորձագետը կասկածի տակ դրեց, թե տնքոցի պայմաններում ինչպես է բժիշկը հաշվարկել, ապա նշեց, որ դա արդեն իսկ հաճախաշնչություն է:

Զարինե Այվազյանի պաշտպան երեմ Սարգսյանը, մեջբերելով ռուսերեն լեզվով ձեռնարկից, հակադարձեց փորձագետին՝ նշելով, որ ձեռնարկում ավելի բարձր թիվ է նշված, քան փորձագետն է հնչեցնում և որ 40-ից բարձրի դեպքում է, որ կարելի է միայն համարել հաճախաշնչություն:

Պաշտպանի մեկ այլ հարցին էլ՝ միայն հաճախաշնչությու՞նը կարող է թոքաբորբի մասին վկայել, փորձագետը նշեց, որ միանշանակ չի վկայում և չի բացառում:

Մեղադրող դատախազը հանդես եկավ հայտարարությամբ և դատարանին խնդրեց ցուցադրել մի տեսանյութ, որը, իհարկե, որպես ապացույց՝ նախաքննական փուլում չի ներկայացվել, սակայն այդ կադրերում երևում է, թե ինչպես է երեխան շնչում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդող հրապարակում՝ Լիա Միսակյանի գործով փորձագետը նոր բացահայտումներ է կատարում

Տվյալները բավարար էին՝ երեխայի մոտ թոքաբորբի ախտորոշման համար. Pastinfo