Լյով. «Հայաստանի հավաքականի հակագրոհները նման են Պորտուգալիային»
05/06/2014 18:37

Լյով. «Հայաստանի հավաքականի հակագրոհները նման են Պորտուգալիային»

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի հետ վաղը կայանալիք ընկերական հանդիպումն ինչ-որ չափով փորձ է` աշխարհի առաջնության խմբային փուլի Պորտուգալիայի ընտրանու հետ խաղից առաջ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Մենք գիտակցաբար ենք որոշել խաղալ Հայաստանի հավաքականի հետ, քանի որ նրանց հակագրոհները հիշեցնում են Պորտուգալիային: Այս մրցավեճում հանդես կգան Ռոման Վայնդենֆելլերը, Ֆիլիպ Լամն ու Բաստիան Շվայնշտայգերը, իսկ ահա դարպասապայ Մանուել Նոյերը բաց կթողնի հայերի հետ խաղը»,- նշել է Լամը:
 

Լյով. «Հայաստանի հավաքականի հակագրոհները նման են Պորտուգալիային»